Gucci-ն 12 դոլարով վիրտուալ մարզակոշիկներ է թողարկել

19:48   16 մարտի, 2021

Gucci-ն ներկայացրել է բելոռուսական «Wanna» ընկերության հետ համագործակցությունը, որը մասնագիտացած է կոշիկներն ու ժամացույցները թվային փորձի համար AR տեխնոլոգիաների ստեղծման վրա։ Այդ նպատակով իտալական ապրանքանիշի տնօրեն Ալեսանդրո Միկելեն մի քանի վիրտուալ, վառ կանաչ գույնի մարզակոշիկ է ստեղծել։

Gucci-ի հավելվածում մարզակոշիկների արժեքը կազմում է 11,99 դոլար, Wanna-ի հավելվածում՝ 8,99 դոլար։

«Հինգ, կամ հնարավոր է, տաս տարի անց նորաձեւության ապրանքանիշերին եկամուտների մեն մասը կբերեն թվային ապրանքները։ Որպես կազմակերպություն՝ մեր նպատակն է փաստացի ապրանքների լուսանկարներն ավելի գրավիչ ու օֆլայն ձեւաչափով գնմանը մոտ բանով փոխարինել»,- The Business of Fashion-ին հայտնել է «Wanna»-ի համահիմնադիր եւ ղեկավար Սերգեյ Արխանգելսկին։

«Wanna»-ի աշխատանքներից օգտվում են Reebok-ը, Farfetch-ը, Puma-ն եւ Snapchat-ը. 

Ավելի վաղ Gucci-ն հայտնել է նոր հավաքածուի ներկայացման օրը։ Այն անվանել են Aria։



© NEWS.am STYLE