Hugo Boss-ը կորցրել է 65 մլն եվրո

16:45   6 նոյեմբերի, 2012

Հանրահայտ Hugo Boss ընկերության սեփականատեր Մարզոտո ընտանիքն առգրավման ընթացքում կորցրել է 65 մլն եվրոյի թանկարժեք իր։ Իտալիայի ֆինանսական գվարդիան այս գործողությունն իրականացրել է կազմակերպության՝ կեղծ ընկերության միջոցով 200 մլն եվրո հարկերի վճարումից խուսափելու առիթով։ Ինչպես հաղորդում է Вести.ru - ն, 13 մարդու նկատմամբ անց է կացվում դատական հետաքննություն։

Մարզոտո ընտանիքն իր ֆինանսական խարդախությունների արդյունքում զրկվել է Հռոմում, Իտալիայի հյուսիսում գտնվող Կորտինում եւ Սարդինիայում ունեցած անշարժ գույքից։
Պետք է նշել, որ Մարզոտո խումբը կտորեղեն է արտադրում առաջատար մոդայի տների համար 1836 թվականից սկսած։ Դրանից բացի, այն զբաղվում է պատրաստի հագուստի արտադրությամբ։

Ձեռնարկությանն են պատկանում նաեւ Gruppo Bassetti, Lanerossi, Hugo Boss առեւտրային մարկաները։



© NEWS.am STYLE