23:07 16 մարտի, 2021Երգչուհի Զարուհի Բաբայանը նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է դստեր՝ Սոֆի Դեւոյանի հետ։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին կրում է սեւ զգեստ։ Նախապատվությունը տվել է մեղմ, բայց ընդգծված շպարին, վարսերն արձակված են։ Իսկ կերպարն ամբողջացնում են աքսեսուարները։ Ընտանեկան լուսանկարին կից Զարուհի Բաբայանը գրել է․ «Կյանքը հարուստ է հետաքրքիր եւ հաճելի պահերով, հանդիպումներով եւ մարդկանցով»։
Գլխավոր լուսանկարը՝ arginephoto