Աստղերը հակառակ կողմից. Արտյոմ Կաչարյանի «գաղտնիքները»

22:34   19 սեպտեմբերի, 2013

Հայտնիները նույնպիսի մարդիկ են, ինչպես մենք: Նրանք նույնպես թերություններ ունեն, փորձում են խնդիրներ լուծել, ազատվել վատ սովորություններից: Եվ չնայած մենք հաճախ նախանձում ենք ճանաչում եւ դրամ ձեռք բերած մարդկանց, նրանց կյանք ամենեւին էլ երազանքի գագաթնակետ չէ: Այդ ամենը բազմամյա աշխատանքի, անքուն գիշերների, արձակուրդից եւ մտերիմների հետ հանդիպումներից հրաժարվելու արդյունք է:

NEWS.am STYLE-ի այս խորագիրը կօգնի աստղերին ավելի լավ ճանաչել եւ նոր կարծիք կազմել նրանց մասին: Խորագրի հերթական հյուրը Արտյոմ Կաչարյանն է:

«1. Աշխարհում ամենից շատ վախենում եմ կոկորդիլոսներից: Ինձ թվում է, որ դրանից սարսափելի բան չկա:

2. Երազում են ԱՄՆ-ում ճանաչում ձեռք բերելու մասին: Ցանկանում եմ այնտեղ բնակարան ունենալ… Ուղեւորվել այնտեղ, աշխատել ստուդիայում մեծ մարդկանց հետ:

3. Շատ եմ սիրում ազարտային խաղեր եւ այն ամենը, ինչ կապված է մրցակցության հետ: Երբ հարստանամ, առաջին վայրը, ուր կուղեւորվեմ, Լաս Վեգասն է լինելու: Խելագար քաղաք է:

4. Քչերը գիտեն, բայց 3 տարեկանում ես դասական վոկալով եմ զբաղվել: Այդ Վլադիկովկասում էր, հիասքանչ ուսուցիչ Նելլի Խեստանովայի հետ: Սկզբում չէի հասկանում, թե ինչի համար է այդ ամենը, իսկ հիմա զգում եմ, որ դասականով կարճ ժամանակ զբաղվելը հետք է թողել: Ես երախտապարտ եմ այդ ժամանակին:

 

5. Դպրոցական տարիներին բոլորից շատ եմ եղել դպրոցի տնօրենի աշխատասենյակում: Ես աշխարհի լավագույն տնօրենն ունեի՝ չնայած որ անընդհատ քաշում էր ականջներս: Եվ, իհարկե, ծնողներիցս էլ հասնում էր: Բայց եւ այնպես, հեքիաթային ժամանակ էր: Ժողովուրդ, գնահատեք դպրոցական տարիները:

6. Երազում եմ մեծ ընտանիքի մասին: 3 որդի եւ 1 դուստր եմ ցանկանում ունենալ: Ես խենթ հայր կլինեմ, քանի որ աննորմալ ձեւով եմ սիրում երեխաների… Եվ ընդհանրապես, գիտեմ, որ ընտանիքս ինձ համար առաջին տեղում է լինելու: Հավանաբար, այդ պատճառով էլ հիմա չեմ շտապում այն ձեռք բերել… Հիմա այլ առաջնահերթություններ կան:

7. Թուլություններիցս մեկը. շատ եմ սիրում համեղ ուտել, ընդ որում՝ օրվա ցանկացած ժամի: Եթե գլուխս մտնի, կարող եմ առավոտյան ժամը 5-ին հանուն համեղ սթեյքի տանից դուրս գալ:

 

8. 6 տարի զբաղվել եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլով: Այդ լավագույն եւ աշխարհում իմ ամենասիրելի սպորտաձեւն է: Շնորհակալ եմ հորս, որ համբերատարության ինձ տանում էր մարզումների եւ միշտ ինձ համար գնում էր ամենալավ մարզահագուստն ու մարզակոշիկները:

9. Կնոջ իմ իդեալը Թայրա Բենքսն է: Հավանաբար դժվար է գրել կանանց մասին, քանի որ աշխարհում այնքան գեղեցիկ աղջիկներ կան… Բայց երբ պատկերացնում եմ կատարյալ ժամադրություն, մտածում եմ սառույցով դույլի մեջ դրած շամպայն՝ երկնաքերի տարիքին: Կին ընտրելու եմ իմ պատկերացրած կերպարի համաձայն: Այդ վերաբերում է ամեն ինչին. արտաքինին, վարքագծին եւ շարժուձեւին:

10. Հնարավոր է՝ ոչ ոք ինձ չհավատա, բայց ես մինչեւ հիմա երեխայի նման հավատում եմ իմ բոլոր երազանքներին: Եվ գիտեմ, որ այն, ինչ մտածել եմ, կատարվելու է»:



© NEWS.am STYLE