Ռեժիսոր Սփայք Լին կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին

14:24   17 մարտի, 2021

Ամերիկացի ռեժիսոր Սփայք Լին («Արա, ինչպես պետք է», «Մալքոլմ Իքս», «Կլանի սեւ անդամը») կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին, որն անց կկացվի 2021թ.-ի հուլիսի 6-17-ը։ Ժյուրիի անդամներi անունները կհայտարարվեն հունիսի սկզբին։

«Մենք հաստատում ենք, որ ամերիկացի կինոռեժիսոր Սփայք Լին կլինի Կաննի 74-րդ կինոփառատոնի նախագահը, որն այս տարի ծրագրված է հուլիսի 6-17-ը։ Կինոյին նրա նվիրվածությունն ու էներգիան մեզ կօգնեն պատրաստել այդ մեծ փառատոնը, որին սպասում է ամբողջ աշխարհը»,- ասված է կինոփառատոնի կազմակերպիչների հայտարարության մեջ։

2020թ.-ին փառատոնը չեղարկվել է համավարակի հետեւանքով։ Որոշ ժապավեններ ցուցադրվել են այլ փառատոնների ընթացքում եւ կինոթատրոններում թեմատիկ ցուցադրությունների ընթացքում։



© NEWS.am STYLE