23:12 17 մարտի, 2021«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005», գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Լուսինե Թովմասյանը պատկերված է դեղին կակաչների գեղեցիկ փնջով։ Նա կրում է ջինսե ոճային տաբատ, ճերմակ վերնաշապիկ։ Գեղեցկուհին արձակել է վարսերը, նախընտրել նվազագույն շպար։ Հրապարակմանը կից Լուսինե Թովմասյանը գրել է․ «Եվ կապ չունի, որ պատուհանից դուրս անձրև է գալիս: Երեւանում գարնանային տրամադրություն ու դրա հետ նոր սպասումներ կան»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լուսինե Թովմասյանը պատկերված էր մայրիկի հետ։ Նրանք կադրում մեղմ գրկախառնված էին։ «Իմ սիրուն մամա»,- հրապարակումը մակագրել էր Լուսինեն։