«Fondation Cartier»-ն առցանց նախագիծ է ներկայացրել, որը նվիրված է ռեժիսոր Արտավազդ Փելեշյանին

10:42   18 մարտի, 2021

«Fondation Cartier»-ն ներկայացրել է առցանց նախագիծ, որը նվիրված է հայ ռեժիսոր Արտավազ Փելեշյանի «Բնություն» ցուցահանդեսին։ Այն հիմնադրամում բացվել է նախորդ տարվա հոկտեմբերին եւ կշարունակվի մինչեւ ապրիլի 25-ը։

View this post on Instagram

A post shared by Fondation Cartier (@fondationcartier)

«Հադիպում Արտավազդ Փելեշյանի հետ» խորագիրը կրող նախագիծը ներառում է տաս կինոաշխատանք, որոնք առավել ամբողջական են բնութադրում նրա ստեղծագործական ճանապարհը, ինչպես նաեւ հազվագյուտ փաստաթղթեր (այդ թվում նրա կյանքի մոսկովյան շրջանը բնութագրող), արխիվային լուսանկարներ եւ հայտնի երկրպագուների՝ Լեոս Կարակսի, Փաթի Սմիթի, Պիետրո Մարչելոյի արձագանքները։

View this post on Instagram

A post shared by Fondation Cartier (@fondationcartier)

Ի դեպ, փետրվարի սկզբին «Cartier» հիմնադրամը ներկայացրել է «Night Vision 20/20» թվային աշխատանքը, որը որգեշնչված է երազներով։ Այն ստեղծել են ամերիկացի նկարիչ Սառա Զեն եւ «Cher Ami» թվային գործակալությունը։



© NEWS.am STYLE