Կիրկորովի հայրը բացատրել է, թե ինչու է որդին միայնակ Ալլա Պուգաչովայից բաժանվելուց հետո

14:37   18 մարտի, 2021

Ֆիլիպ Կիրկորովի հայրը՝ Բեդրոսը, «Սոբեսեդնիկ»-ին տված հարցազրույցում պարզաբանել է, թե ինչու իր որդին երգչուհի Ալլա Պուգաչովայից բաժանվելուց հետո նորից չի ամուսնացել։ Նրա խոսքով՝ արտիստը միշտ միայն մեկին է սիրել։ Կիրկորով ավագը վստահ է, որ սիրել է միայն Պուգաչովային, այդ պատճառով հիմա միայնակ է։  

Արտիստի հայրը մեկնաբանել է նաեւ որդու արձագանքը «Маска» շոուից Ազիզայի հեռանալու վերաբերյալ։ Որոշ երկրպագուներ ենթադրել են, որ երգիչը մինչ այժմ նրա հանդեպ զգացմունքներ ունի։ «Նա միշտ սիրում է մեկին։ Այդ առումով նա ինձ է նման։ Թեեւ Ազիզան հիմա հիանալի տեսք ունի, երիտասարդ»,- ասել է Բեդրոսը։

Ավելի վաղ երաժշտական քննադատ Սերգեյ Սոսեդովը նկարագրել էր երգիչ Ֆիլիպ Կիրկորովի եւ երգչուհի Ալլա Պուգաչովայի հարաբերությունները։ Նրա խոսքով՝ նույնիսկ եթե երգիչները ցանկացել են չշփվել միմյանց հետ, նրանց մոտ «ոչինչ չէր ստացվի»։ Նա նաեւ «անհեթեթություն» է անվանել տեղեկատվությունն այն մասին, որ արտիստները չեն շփվում։

Ֆիլիպ Կիրկորովի հետ ամուսնությունը Պուգաչովայի համար չորրորդն է եղել։ Նրանք ամուսնացել են 1994թ․-ին, սակայն 11 տարի անց բաժանվել են։ Ավելի ուշ երգչուհին ամուսնացել է հումորիստ Մաքսիմ Գալկինի հետ։



© NEWS.am STYLE