«Ունենում ես տարբեր սեռերի բալիկներ ու հասկանում ես` ամեն մեկի հետ առանձին պատմություն է». Արեւիկ Ուդումյանը՝ որդու ու դստեր հետ

16:41   18 մարտի, 2021

Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում նա պատկերված է որդու ու դստեր հետ։ Մեկնաբանություններում պրոդյուսերը խոսել է երեխաների դաստիարակության մասին։ «Դաստիարակության ո՞ր մոդելն է ձերը։ Խի՞ստ, բարձր հսկողությու՞ն թե՞ ազատություն եւ ինքնուրույնություն։ Ունենում ես տարբեր սեռերի բալիկներ ու հասկանում ես` ամեն մեկի հետ առանձին պատմություն է»,- գրել է երիտասարդ մայրիկը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Արեւիկը պատկերված էր փոքրիկ դստեր՝ Նունեի հետ։ Նա գրկել էր փոքրիկին, մեկնաբանություններում օգտագործել «նուրբ սեր», «Նունե սեր» հեշթեգերը։ Ոճային մայրիկը ջինսե տաբատ էր կրում ու մուգ գույնի բլուզ, իսկ կերպարն ամբողջացնում են աքսեսուարները։



© NEWS.am STYLE