21:39 18 մարտի, 2021Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Իր միկրոբլոգում տեղադրված կադերում դերասանուհին ջինսե տաբատ է կրում, բաց գույնի հուդի։ Մարինկան մարզակոշիներ է ընտրել։ Նա արձակել է ուղիղ հարդարված մազերին, իսկ կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ «Երեւանս»,- մեկնաբանությունների հատվածում այս հեշթեգն է օգտագործել դերասանուհին՝ գեղեցիկ օր մաղթելով։

Օրերս հրապարակված կադրերում դերասանուհին միջին երկարության շրջազգեստ էր կրում ու հետաքրքիր պիջակ։ Մարինկան հավաքել էր մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Մարինկան ցածրակրունկներ էր ընտրել, իսկ կերպարն ամբողջացրել էր ոճային ակնոցը։ «Բարի օր»,- մեկնաբանություններում գրել էր նա, իսկ հետեւորդները դրական խոսքեր էին ուղղել նրան. «Նուրբ»։