«Տանը երջանկություն է տիրում». Տատյանա Արնտգոլցն ու Մարկ Բոգատիրյովը որդի են ունեցել

18:01   18 մարտի, 2021

Դերասան Մարկ Բոգատիրյովը, որը հեռուստադիտողին հայտնի է «Խոհանոց» սերիալում կատարած դերով, Instagram-ում հայտնել է, որ առաջի անգամ հայր է դարձել. նրա կինը՝ Տատյանա Արնտգոլցը, լույս աշխարհ է բերել որդուն։ «Տանը երջանկություն է տիրում։ Որդիս ծնվել է։ Բոգատիրյով Դանիլա Մարկովիչ»,- գրել է դերասանը։

Լուսանկարը, որում երջանիկ հայրիկը գրկել է փոքրիկին, Մարկը հրապարակել է կնոջ՝ Տատյանայի ծննդյան օրը. նա այսօր 39 տարեկան է դառնում։

Մեկնաբանություններում հետեւորդներն այդ ուրախալի իրադարձության առիթով շնորհավորել են ծնողներին, իսկ փոքրիկ Դանիլային մաղթել են «առողջ ու երջանիկ» մեծանալ։

View this post on Instagram

A post shared by Марк Богатырев (@marchi25)

Այն մասին, որ Տատյանա Արնտգոլցը դեկրետային արձակուրդում է, հայտնի է դարձել նախորդ տարվա դեկտեմբերին։ Տեղեկատվություն հաստատել էր «Սպասիր ինձ» հաղորդման վարող, նրա գործընկեր Ալեքսանդր Լազարեւ կրտսերը։

Մարկն ու Տատյանան միասին են 2018թ․-ից։ Նրանք ամուսնացել են նախորդ տարվա աշնանը, սակայն երկար ժամանակ այդ փաստը գաղտնի են պահել։

Փոքրիկը դերասանուհու երկրորդ երեխան է, նա դուստր ունի՝ Մարիան, որը լույս աշխարհ է եկել դերասան Իվան Ժիդկովի հետ ամուսնության ընթացքում։

 



© NEWS.am STYLE