«Փողի ու փառքի հետեւից ընկնելով՝ մի մոռացեք կարեւորի մասին». Սարգիս Գրիգորյան

18:31   18 մարտի, 2021

Դերասան Սարգիս Գրիգորյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում նա գրկել է դուստրերին։ Մեկնաբանություններում դերասանը կոչ է արել չմոռանալ կարեւորի մասին։

«Արագ են մեծանում երեխաները, եւ ընդհանրապես կյանքն է արագ հոսում։ Արդեն դժվար է գրկել նրանց։ Մի տեսակ հուզիչ է գիտակցել, որ գալու է օրը, երբ ձագուկներդ թևերը կբացեն ու կճախրեն դեպի սեփական ճշմարտություն։

View this post on Instagram

A post shared by SARGIS GRIGORYAN (@sargis_grigoryan_official)

Բայց մինչ այդ դու կարող ես ամեն վարկյանը կանգնեցնել եւ հավերժացնել։ Փողի ու փառքի հետեւից ընկնելով՝ մի մոռացեք կարեւորի մասին»,- գրել է նա։



© NEWS.am STYLE