«Պատմության ընթացքում ամենահարուստ թխամորթը». Քանյե Ուեսթի կարողությունը գնահատվում է 6,6 մլրդ դոլար

11:11   19 մարտի, 2021

Ամերիկացի հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը դարձել է ԱՄՆ պատմության ընթացքում ամենահարուստ թխամորթ տղամարդը. նրա կարողությունը, հաշվի առնելով ոչ միայն նրա ստեղծագործությունը, այլեւ սեփական Yeezy ապրանքանիշը, կազմում է 6,6 մլրդ դոլար։ Երաժիշտի կարողությունը հաշվել է «Bloomberg» հեղինակավոր պարբերականը։

Մեծ մասը բաժին է ընկնում հենց Ուեսթի ընկերությանը, որը փորձագետները գնահատել են մոт չորս միլիարդ դոլար։ Ռեփերի երաժշտությունը գնահատվել է 100 միլիոն դոլար։ Բացի այդ՝ պատկառելի մաս են կազմում կնոջ՝ Քիմ Քարդաշյանի SKIMS ապրանքանիշում կատարված ներդրումները։ Տնտեսագետների գնահատմամբ՝ եկամտաբեր են եղել նաեւ Yeezy-ի Gap-ի համագործակցությունը (ըստ կանխատեսումների՝ գրեթե մեկ միլիարդ դոլար), ինչպես նաեւ համագործակցությունն Adidas-ի հետ, որի հետ ռեփերը պայմանագիր ունի մինչեւ 2026թ․-ին։ Սոցիալական ցանցերում երաժիշտի երկրպագուներն ու գործընկերները հիացմունքով են արձագանքել հաշվարկներին՝ նրան անվանելով «պատմության ընթացքում ամենահարուստ թխամորթը»։

Bloomberg-ի հոդվածն առավել արդիական է թվում Քանյեի ու Քիմի բաժանության լուրերի լույսի ներքո։ Եթե զույգն, ամեն դեպքում, ամուսնալուծվի, Քարդաշյանը լիովին կարող է հարստանալ մի քանի միլիարդով։

Լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE