Զառա Սահակյանի ոճային լուսանկարը

17:16   19 մարտի, 2021

Դերասանուհի Զառա Սահակյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին սեւ բլուզ է կրում եւ վանդակավոր բաճկոն։ Զառան հավաքել է մազերը, գլխարկ է կրում։ Նա նախապատվություն է տվել բնական շպարին։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանուհին ոճային հագուստ էր ընտրել։ Նա արձակել էր մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ գլխարկ եւ ժամացույց։ «Երեւան՝ իմ սրտի մայրաքաղաք»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE