Bottega Veneta-ն հեռախոսի հաղորդալարի տեսքով աքսեսուարներ է թողարկել

16:01   19 մարտի, 2021

Bottega Veneta նորաձեւության տունը թողարկել է աքսեսուարներ, որոնք հեռախոսի հաղորդալար են հիշեցնում։ Հավաքածուում ներառված են վզնոցներ, ականջօղեր եւ թեւնոց։

Մոդելները ներկայացված են երեք երանգով՝ «Grass», «Lavender» եւ «Bianco»։ Դրանք պատրաստված են արծաթից ու ծածկված են էմալով։ Հավաքածուն արդեն հասանելի է Bottega Veneta-ի կայքում, զարդերի արժեքը կազմում է 59-148 հազար ռուբլի։

Սոցիալական ցանցերի օգտատերերը զարդերը մեմի են վերածել ու Bottega Veneta-ն նոր Vetements անվանել։ Քննարկմանը մասնակցել է «Diet Prada» օգտահաշիվը։ Նրանք նմանատիպ իրը eBay-ում գտել են 370 ռուբլիով։

View this post on Instagram

A post shared by Diet Prada ™ (@diet_prada)

Ի դեպ, ավելի վաղ «Kering» ընկերության գործադիր տնիրեն Ֆրանսուա-Անրի Պինոն պարզաբանել է, թե ինչու է Bottega Veneta-ն հրաժարվել սոցիալական ցանցերից հօգուտ դեսպանների ու երկրպագուների հետ համագործակցության։



© NEWS.am STYLE