Կազմակերպիչները հայտնել են «Օսկար» մրցանակաբաշխության ձեւաչափը

13:21   19 մարտի, 2021

«Օսկար» մրցանակաբաշխության կազմակերպիչները հավակնորդներին էլեկտրոնային նամակ են ուղարկել, որում հայտնել են ամավարակի պայմաններում արարողության անցկացման ձեւաչափի մասին:

Թեեւ ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է բարդ ու անկայուն մնալ, որոշում է կայացվել մրցանակաբաշխությունն անցկացնել օֆլայն ձեւաչափով, հայտնում է Hollywood Reporter-ը՝ վկայակոչելով կազմակերպիչների նամակը։

Արարողության անցկացման պատասխանատուները խոստացել են «անվտանգ եւ անհոգ երեկո» «օֆլայն ձեւաչափով»։ 2021թ․-ին Zoom-ով մասնակցությունն արգելված է։ Նրանք խոստացել են մրցանակաբաշխություն անցկացնել սանիտարական նորմերին լիակատար համապատասխանության պայմաններում։

«Իհարկե, ձեր առաջին միտքն է՝ արդյոք հնարավոր է դա անվտանգ անել։ Պատասխանել՝ այո, հնարավոր է։ Մենք միջոցառումը ծրագրում ենք հատուկ մշակված թեստավորման միջոցներով, որոնք կարող են վայրկենական արդյունքներ ցույց տալ, որը ներառում է ՊՇՌ թեստավորման հնարավորությամբ խմբի ներկայություն»,- ասված է նամակի տեսքտում։



© NEWS.am STYLE