Քսենիա Սոբչակը «Սկոպինի մոլագարին» վճարել է իր ֆիլմում մասնակցելու համար. լրատվամիջոց

20:13   19 մարտի, 2021

Վիկտոր Մոխովը՝ «Սկոպինի մոլագարը», հազիվ է հասցրել ազատ արձակվել, եւ սկսել է տարբեր շոուների մասնակցել։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա մասնակցել է դաշնային հեռուստաալիքներից մեկի հաղորդմանը, իսկ այժմ համացանցում նորություն է տարածվել, որ նա նկարահանվել է Քսենիա Սոբչակի վավերագրական ֆիլմում։

Ավելին, լրատվամիջոցները հայտնել են, որ նա նույնիսկ վարձատրություն է ստացել՝ 50 000 ռուբլի եւ կահույք տան համար։ Վիկտորի խոսքով՝ հեռուստահաղորդավարուհու հետ գումարային հարցը իր փոխարեն լուծել է Լեւ անունով լրագրող։

Միայն թե այդ լուրն արդեն իսկ հերքել է Քսենիա Սոբչակը։ Նրա խոսքով՝ ինքը Մոխովի հետ ոչ մի գումարային պայմանավորվածություն չի ունեցել, իսկ ֆիլմը նվիրված է ոչ թե նրան, այլ զոհերին. «Եվս մեկ անգամ. երբեք ոչ մի գումարային բանակցություն չեմ վարել Մոխովի հետ, ռեստորան չեմ գնացել։ Այո՛, նա ոչ ոքի հարցազրույց չի տալիս, բայց ես այս ֆիլմը պատրաստելու հնարավորություն գտել եմ։ Եվ, բնականար, այն ոչ թե Մոխովի մասին է, այլ այն սարսափելի հանցագործությունների, որոնց մարդն ընդունակ է։ Առհասարակ տարօրինակ է քննարկել ստեղծագործությունը, որը դեռ ոչ ոք չի տեսնել»։



© NEWS.am STYLE