Մայա Պողոսյանը՝ գրավիչ կերպարում

12:39   20 մարտի, 2021

Մայա Պողոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են Դուբայում։ Մայա Պողոսյանը սպիտակ շորտ է կրում եւ շապիկ. հագուստն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու բնական շպար ընտրել, կերպարն ամբողջացրել արեւային ակնոցով։

Օրերս Մայա Պողոսյանն ընտանեկան լուսանկար էր հրապարակել։ Նա պատկերված էր ամուսնու՝ Ավետիս Խախամյանի հետ։ Գեղեցիկ զույգը մեղմ գրկախառնված էր։ Մեկնաբանությունների հատվածում Մայա Պողոսյանը կիսվել էր իր մտքերով, թե ինչ է սերը։ Նա ամառային կերպար էր ընտրել, եւ հագուստն ընդգծել էր գեղեցիկ կերպարը։



© NEWS.am STYLE