Եվա Զոհրաբյանի ոճային կերպարն ու հետաքրքիր մեջբերումը

15:41   20 մարտի, 2021

Դերասանուհի Եվա Զոհրաբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին կաշվե բաճկոն է կրում։ Եվան արձակել է մազերն ու նախապատվություն է տվել բնական դիմահարդարմանը, որն ընդգել է նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել է վզնոցը։ «Հարկավոր չէ հայտնի լինել։ Դուք պարզապես պետք է դառնաք նա, ումով կհպարտանան ձեր ծնողները»,- մեկնաբանություններում Մերիլ Սթրիփի խոսքերը մեջբերել է նա։

Օրերս հրապարակված կադրերում դերասանուհին վառ պիջակ էր կրում, ցածրակրունկ կոշիկներ։ Եվան արձակել էր մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին, որն ընդգծել էր գեղեցկությունը։ Դերասանուհին կերպարն ամբողջացրել էր պայուսակով։ Հրապարակումը մեկնաբանված չէր։  



© NEWS.am STYLE