«Գեղեցիկ». Արմինկայի լողափնյա լուսանկարը

19:45   20 մարտի, 2021

Երգչուհի Արմինկան հանգստից նոր լուսանկար է հրապարակել, որում ամառային կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է բնակվում, սեւ հագուստ է կրում։ Նա արձակել է մազերն ու արեւային ակնոց է կրում։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ վզնոցները։ Երգչուհին լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան հաճոյախոսություններ են գրել. «Գեղեցիկ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Արմինկան պատկերված էր վարդերի գեղեցիկ փնջով։ Երգչուհին կրում էր սեւ բլուզ, վառ երանգի լայնեզր գլխարկ, նախընտրել է նվազագույն շպար։ Հրապարակմանը կից Արմինկան գրել էր․«Տղայիս երեւակայությունն՝ ինձ նկարելիս»։



© NEWS.am STYLE