«Սիրեցի»․ Մարիամ Ալեքսանյանի լուսանկարը՝ Գյումրիից

18:57   21 մարտի, 2021

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են Գյումրի քաղաքում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին ոճային կերպարում է․ կրում է սեւ տաբատ, վարդագույն պիջակ, սպորտային կոշիկներ։ Դերասանուհին արձակել է ուղիղ հարդարված վարսերը, նախապատվություն տվել՝ առօրյա ու նուրբ շպարին։ Հրապարակմանը կից Մարիամը գրել է․ «Գյումրիում առաջին անգամ էի, բայց ոչ վերջին։ Սիրեցի՝ շաաաատ»։

Օրերս տեղադրված լուսանկարում դերասանուհին սպիտակ հագուստ էր կրում՝ պիջակ, լայնեզր տաբատ։ Դերասանուհին նախապատվություն էր տվել պարզ սանրվածքին ու արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացրել էր հետաքրքիր պայուսակը։



© NEWS.am STYLE