«Կուզեի ապրել մի երկրում,որտեղ մշտապես ամառ է»․ Քրիստինա Եղոյանի լուսանկարը՝ անապատից

20:08   21 մարտի, 2021

Դերասանուհի, երգչուհի Քրիստինա Եղոյանը, ում հարսանեկան արարողությունը տեղի ունեցել օրեր առաջ, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարկված կադրերում դերասանուհին կերպարանք է ընդունել անապատում՝ ուղտի վրա։ Քրիստինան կրում է ուլտրակարճ կիսատաբատ, սպիտակ գույնի վերնաշապիկ։ Կերպարն ամբողջացնում են գլխաշորն ու արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից Քրիստինան խոստովանել է, որ շատ է կարոտել ամառը․ «Կուզեի ապրել մի երկրում,որտեղ մշտապես ամառ է»։

Օրերս հրապարկված կադրերում դերասանուհին կրում էր լողազգեստ եւ ճերմակ վերնազգեստ։ Նրա ուղիղ հարդարված վարսերն արձակված էին, իսկ կերպարն ամբողջացնում էր արեւապաշտպան ակնոցը։

«Բարի երեկո։ Խոստացեք, որ այս երեկոն հետաքրքիր ու ներդաշնակ եք անցկացնելու», - հրապարակմանը կից գրել էր Քրիստինան։



© NEWS.am STYLE