«Կանայք ավելի հաճախ են ներողություն խնդրում, քան տղամարդիկ, դա է պատճառը, որ թվում է, թե կանայք ավելի հաճախ են սխալվում»․ Աննա Հարությունյան

21:39   21 մարտի, 2021

Դերասանուհի Աննա Հարությունյանը նոր լուսանկար է հրապարակել, որում առօրյա կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է բաց երանգի պիջակ, գունավոր շարֆ։ Աննան նվազագույն շպարով է, նրա ուղիղ հարդարված վարսերն արձակված են։ Հրապարակմանը կից դերասանուհին գրել է․«Կանայք ավելի հաճախ են ներողություն խնդրում, քան տղամարդիկ, դա է պատճառը, որ թվում է, թե կանայք ավելի հաճախ են սխալվում»։

Օրերս հրապարակված լուսանկարներում Աննան սպիտակ հագուստ էր կրում։ Նա պարզ սանրվածքով էր, արձակել էր ուղիղ հարդարված մազերը, իսկ կերպարն ամբողջացրել էր արտահայտիչ շպարը։ Դերասանուհին հրապարակումը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան բազմաթիվ հաճոյախոսություններ էին արել. «Եթերային գեղեցկուհի»։



© NEWS.am STYLE