Բուզովայից բաժանված Մանուկյանը պատահաբար իր անկողնում պառկած սեւահեր աղջկա է ցույց տվել

11:12   22 մարտի, 2021

Ռեփեր եւ բլոգեր Դավիթ Մանուկյանը, ով վերջերս բաժանվել էր երգչուհի եւ հաղորդավարուհի Օլգա Բուզովայից, պատահաբար նկարահանել է իր անկողնում քնած թխահեր աղջկա:

Մանուկյանն Instagram-ի իր էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ դիմել է իր բաժանորդներին՝ խնդրելով աջակցել իր համերգի տեսանյութին։

Ուշադիր երկրպագուները նկատել են, որ հայելու մեջ երեւում է, թե ինչպես է Դավայի անկողնում՝ սպիտակ սավանների տակ, քնած անհայտ թխահերը։

Երկրպագուներն անմիջապես սկսել են կռահել, թե ով կարող է լինել այդ խորհրդավոր թխահերը: Շատերը ենթադրել են, որ ռեփերի օգնական Անյան է։

Ավելի վաղ Մանուկյանի նախկին ընկերուհին՝ Օլգա Բուզովան, իր հղիության մասին լուրեր էր տարածել՝ միկրոբլոգում տեղադրելով գինեկոլոգի սենյակի դռան լուսանկարը:

Լուսանկարը՝ Instagram



© NEWS.am STYLE