Արքայազն Ուիլյամը կարոտում է արքայազն Հարիի հետ իր նախկին հարաբերությունները

15:26   22 մարտի, 2021

Չնայած 38-ամյա արքայազն Ուիլյամի եւ 36-ամյա արքայազն Հարիի հարաբերություններում առկա լարվածությանը, որը խորացել է Սասեքսի դուքսերի սկանդալային հարցազրույցի հրապարակումից հետո, Քեմբրիջի դուքսը հուսով է, որ իրենց անձնական վերքերը ժամանակի ընթացքում կբուժեն, եւ ամեն ինչ նախկինի պես կլինի:

Հենց նրա չարությունn ամեն ինչի հանդեպ անցավ, ի?նչ տեղի ունեցավ, նա հասկացավ, որ մնացել է առանց եղբոր։ Նրանք կիսել են կյանքի բոլոր ակնթարթները եւ հանդիպել են գրեթե ամեն օր։ Միասին նրանք շատ ուրախ էին: Եվ նա միշտ կկարոտի այդ ամենը, - Sunday Times պարբերականին ասել է ինսայդերը։ Ըստ լուրերի՝ Ուիլյամին ամենից շատ վշտացրել է Հարիի եւ Մեգանի հայտարարությունը, որը հրապարակվել է անցյալ տարի, երբ նրանք պատրաստվում էին հեռանալ թագավորական ընտանիքի ավագ անդամների պաշտոններից։

Պատմելով հեռանալուց հետո ոչ առեւտրային կազմակերպություն ստեղծելու իր պլանների մասին՝ Սասեքսի դուքսերը նշել են, որ անվան մեջ չեն օգտագործի «թագավորական» բառը։ Ուիլյամի համար դա անընդունելի էր։ Նա կարծում էր, որ նրանք նման անհարգալից արարքով վիրավորել են թագուհուն,- նշել է աղբյուրը։

Մեգան Մարքլի հետ համատեղ հարցազրույցի ժամանակ Հարին խոստովանել է, որ իրենք եղբոր հետ «տարբեր ճանապարհներով» են գնում:

Ես շատ եմ սիրում Ուիլյամին։ Նա իմ եղբայրն է։ Մենք միասին անցանք դժոխքի միջով։ Բայց մենք տարբեր ճանապարհներով ենք գնում», - ասել է նա։

Ինչպես պատմել է Գեյլ Քինգը, որը ընկերություն է անում Օփրա Ուինֆրիի եւ Մեգան Մարքլի հետ, անցյալ շաբաթ արքայազն Հարին խոսել է իր հոր եւ եղբոր հետ: Ու թեեւ այդ խոսակցություններն արդյունավետ չէին, արդեն լավ է, որ դրանք կայացան։

Նրանք ուրախ են, որ գոնե սկսել են այդ խոսակցությունը,- ասել է նա։

Լուսանկարները՝ Getty images



© NEWS.am STYLE