Լեա Սեյդուն Louis Vuitton-ի նոր արշավում կրկնել է Մերիլին Մոնրոյի կերպարը

19:19   22 մարտի, 2021

Louis Vuitton-ը ներկայացրել է Capucines պայուսակին նվիրված նոր արշավ: Նրա հերոսուհին Լեա Սեյդուն է, իսկ լուսանկարիչy՝ Սթիվեն Մեյզելը։

«Capucines»-ն ինձ համար ներկայացնում է ֆրանսիական վարպետության քվինտեսենցիա։ Ես շատ հպարտ եմ, որ այդ պայուսակի ամբասադորն եմ, չէ որ ես սիրում եւ կրում եմ այն ամեն օր», - նշել է Սեյդուն։

Լուսանկարների ոգեշնչման աղբյուր են դարձել Եվա Առնոլդի անկողնում մերկ Մերիլին Մոնրոյի դիմանկարները եւ Բերտ Շտեռնի «The Last Sitting» ֆոտոշարքը, որը 1962 թվականին տեղի է ունեցել ամերիկացի լեգենդար դերասանուհու մահից վեց շաբաթ առաջ: Այս մասին գրում է WWD-ն։

Ի դեպ, Լեա Սեյդուն առաջին անգամը չէ, որ դիմում է Մոնրոյի կերպարին։ 2020 թվականի դեկտեմբերի Vogue Paris-ի համարում Ալասդեր Մաքլելլանը վերստեղծել է նրա մասնակցությամբ Սեսիլ Բիտոնի եւ Միլթոն Գրինի հայտնի կադրերը:



© NEWS.am STYLE