Արգելքից հետո բելառուսական խումբը երկու նոր երգ է պատրաստել «Եվրատեսիլի» համար

17:21   22 մարտի, 2021

Խումբը, որը պետք է ներկայացներ Բելառուսը «Եվրատեսիլում», երկու նոր երգ է ներկայացրել այն բանից հետո, երբ մրցույթի կազմակերպիչներն արգելել են նրանց նախորդ կոմպոզիցիան: Այս մասին հայտնում է СТВ հեռուստաալիքը։

Խմբի առաջնորդ Դմիտրի Բուտակովը պատմել է, որ արգելքից հետո իրենց զանգահարել են եւ հետաքրքրվել, թե արդյոք խումբը պատրաստ է եւս մեկ երգ ներկայացնել:

«Այո, խնդիր չկա, մենք շաբաթը երկու երգ ենք գրում։ Մեզ վեց երգ ունենք», - ասել է Բուտակովը։

Նա հստակեցրել է, որ երաժշտական կոլեկտիվն արդեն երկու նոր ստեղծագործություն է ուղարկել «Եվրատեսիլի»կազմակերպիչներին։ Նրա կարծիքով, երկու երգերից մեկը պետք է թույլատրվի եւ խումբը կկարողանա մասնակցել մրցույթին։

Խմբի ղեկավարը հավելել է, որ երգերը «անպայման ցույց կտան ժողովրդին» Ընդ որում, նոր երգերի տեքստի բովանդակության մասին հարցին Բուտակովը հայտարարել է, որ «այնտեղ ընդհանրապես դրա մասին չեն խոսում» եւ «եթե ցանկանան, ապա կգտնեն ամեն ինչ»:

Ավելի վաղ «Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչները հայտարարել էին, որ բելառուսական «Я научу тебя» երգը չի կարող այդ խոսքերով մասնակցել, քանի որ «կասկածի տակ է դնում մրցույթի ոչ քաղաքական բնույթը»: Ավելի ուշ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արձագանքել է երգի արգելքին։

Եվրատեսիլ մրցույթը պետք է տեղի ունենա մայիսի 18-22-ը Ռոտերդամի Ahoy արենայում՝ 41 երկրի կատարողների մասնակցությամբ: Կազմակերպիչները հայտարարել են, որ մրցույթը տեղի կունենա օֆլայն ձեւաչափով, սակայն պատվիրակությունների կազմերը, ինչպես նաեւ լրագրողների թիվը կկրճատվեն:



© NEWS.am STYLE