«Գեղեցկուհի հայուհի»․ Լուսինե Թովմասյանը՝ գարնանային կերպարում

16:47   22 մարտի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լոսւանկար է հրապարակել, որում ներկայացել է գարնանային կերպարում։

Իր Instagram-ում հրապարակված կադրում գեղեցկուհին կրում է սեւ զգեստ, բաց երանգի գարնանային վերարկու։ Լուսինեի մազերն արձակված են, առօրյա մեղմ շպարով է։ Նրա կերպարն ամբողջացնում են բարձրակրունկները։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել, սակայն հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են ուղղել նրան․ «Գեղեցկուհի հայուհի»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված լուսանկարներում հմայիչ գեղեցկուհին կերպարանք էր ընդունել իր երեխաների՝ Արիանայի եւ Ալեքի հետ։ Նրանք ջերմ գրկախառնված էին։ Ջերմ կադրերին կից Լուսինե Թովմասյանը կատարել էր հետեւյալ գրառումը․

«Երբ իսկապես շատ հոգնած տուն ես գալիս, տեսնում ես այս հրաշք փոքրիկ մարդուկներին, մոռանում ես ամեն ինչ: Եվ ամեն ինչ դառնում է միանգամից խաղաղ և հանգիստ»։



© NEWS.am STYLE