«Ինչպե՞ս նիհարել պրոբլեմատիկ տեղերում». Լիլիթ Բասյանի գրառումը

13:11   23 մարտի, 2021

Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում անդրադաևձել է հարցին, թե ինչպես նիհարել պրոբլեմատիկ տեղերում։

«Սա ցավոտ թեմա է: Ուզում եմ ձեզ հետ խոսել, որպեսզի հասկանաք, որ մենք չենք կարող ընտրել, թե որտեղից հեռացնենք ճարպը, երբ դիետա ենք պահում կամ անցել ենք առողջ սննդակարգի: Եթե ​​ցանկանում եք նիհարել կոնկրետ տեղերում, ձեզ հարկավոր է գրագետ կազմված սննդակարգ, մարզադահլիճ և մարզիչ: Հիշեք, որ ճարպն ավելի հեշտ է գնում այնտեղից, որտեղ արյան շրջանառությունն ավելի լավ է»,- գրել է նա։

Ավելի վաղ Բասյանը գրառում էր կատարել՝ ներկայացնելով իր կյանքի պատմությունը։ Նա նշել էր, որ հաճախ իր հետեւորդներն ասում են, որ իր աչքերում տխրություն կա: «Այո, հենց այդպես է, այնտեղ մեծ տխրություն եւ թախիծ կա՝ իրավիճակներ, հեղաշրջումներ, ողբերգություններ։ Իմ կյանքի ամբողջ ողբերգությունն այն է, որ ես այլ կերպ էի պատկերացնում աշխարհն ու Մարդկանց: Իմ ուղեղը չի կարող ընդունել կյանքի արդարությունը: Անկեղծ, ես մինչեւ հիմա պայքարում եմ իմ մտքերի հետ: Ես չեմ կարող հասկանալ, թե ինչու է ինչ-որ մեկին վիճակված տեսնել այս աշխարհը, իսկ ինչ-որ մեկը կույր է ծնվում»,- գրել  էր նա։



© NEWS.am STYLE