Արքայադուստր Դիանայի 1980-ականների բոբ կարեն 2021-ի ամռան թրենդ է դարձել

12:42   23 մարտի, 2021

Արքայադուստր Դիանայի 1980-ականների բոբ կարեն կրկն հայտնիություն է ձեռք բերել 2021թ․-ին։ Այսպիսի սանրվածք արդեն իսկ ընտրել են Կայա Գերբերն ու Հեյլի Բիբերը։ Միտումի վրա ուշադրություն են դարձրել Daily Mail-ի ներկայացուցիչները։

Նյույորքյան «SALON64» գեղեցկության սրահի ոճաբան Ռիքի Ուոլթերսը հայտարարել է. «Արքայադուստր Դիանան շատ հարցերում XXI դարի նորաձեւության թելադրողն է»։ Ռիքին նշում է, որ որոշ աստղեր նորացնում են սանրվածքը՝ դրան առավել ժամանանաից տեսք հաղորդելու համար։ «Մեր օրերում կանայք նախընտրում են անփույթ եւ հարմար կտրվածքներ։ Շատ հաճախորդներ ամեն օր սրահ այցելելու ժամանակ չունեն, ուր նրանց սանրվածք կանեն»,- պարզաբանում է ոճաբանը։

Դերասանուհիներ Էմմա Քորին եւ Քրիստեն Ստյուարդը հանրությանը ներկայացել են նույն սանրվածքով։ Նրանք «Թագը» սերիալում եւ դեռ չթողարկված «Սփենսեր» ֆիլմում խաղացել են արքայադուստր Դիանայի դերը։ Սակայն Էմմա Քորին ու Քրիստեն Ստյուարդը նկարահանումների ավարտից հետո պահպանել են սանրվածքը։

Ավելի վաղ համացանցում առաջին կադրն էր հրապարակվել, որում Քրիստեն Ստյուրադն արքայադուստի Դիանյի կերպարում է։ «Սփենսեր» ֆիլմում կլինեն Ժակլին Դյուրանի կոստյումներն ու Ջոնի Գրինվուդի երաժշտությունը։

 



© NEWS.am STYLE