«Գեղեցկուհի». Արմինկայի գրավիչ կերպարը

19:43   23 մարտի, 2021

Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել, որում գրավիչ կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Արմինկան վառ գույնի տոպ է կրում եւ սպիտակ տաբատ։ Արմինկան սպիտակ լայնեզր գլխարկ է կրում եւ արեւային ակնոց։ «Սուրճս պատրաստվում է, եթե ինչ»,- հրապարակման մեկնաբանություններում կատակել է երգչուհին, իսկ հետեւորդները նրան հոճայախոսություններ են գրել. «Գեղեցկուհի»:

Օրերս հրապարակված կադրերում երգչուհին, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է բնակվում, կերպարանք էր ընդունել նավի վրա։ Նա կրում էր ջինսե կիսատաբատ, գունավոր տոպ,  ինչն էլ ավելի էր ընդգծել նրա սլացիկ կազմվածքը։ Երգչուհին արձակել էր մազերը, իսկ ամառային կերպարն ամբողջացնում էր արեւապաշտպան ակնոցը։



© NEWS.am STYLE