«Օսկար 2021»-ն առանց հաղորդավարների կանցնի

14:44   23 մարտի, 2021

«Օսկար» կինոմրցանակաբաշխությունը տեղի կունենա մեկ ամիս անց, եւ կազմակերպիչները սկսել են ակտիվ պատրաստությունը միջոցառմանը։ Նախորդ շաբաթ հայտնի է դարձել, որ արարողությունն առաջին անգամ անց կկացվի միանգամից երկու վայրում՝ Լոս Անջելեսի կայարանում, ուր կհավաքվեն հավակնորդները եւ «Dolby» թատրոնում։

Ինսայդերները հայտնում են, որ սա միակ փոփոխությունը չէ. այս տարի արարողությունն անց կկացվի առանց հաղորդավարների։ Բացի այդ՝ պրոդյուսներն առայժմ չեն որոշել նրանց ցանկը, ովքեր մրցանակները հանձնեն հաղթողներին։

Ավելի վաղ կազմակերպչական կոմիտեն հայտնել է, որ նրանք, ովքեր չեն կարողանա ներկա լինել արարողությանը, տեսակապի միջոցով միանալու հնարավորություն չեն ունենա։ Հավակնորդներին ուղարկված նամակում նաեւ ընդգծվել է դրես-կոդին հետեւելու կարեւորությունը. առօրյա հագուստով հյուրերին մասնակցել թույլ չեն տա։



© NEWS.am STYLE