Twitter-ի ղեկավար Ջեք Դորսին 2,9 մլն դոլարով վաճառել է սոցիալական ցանցի պատմության ընթացքում առաջին թվիթը

20:11   23 մարտի, 2021

Twitter-ի ղեկավար Ջեք Դորսին աճուրդում 2,9 մլն դոլարով վաճառել է սոցիալական ցանցի պատմության ընթացքում առաջին թվիթը, հայտնում է Valuables աճուրդի տան կայքը։

2006թ․-ի մարտի 21-ին թվիթը՝ just setting up my twttr («պարզապես կարգավորում եմ իմ Twitter-ը»), որը հրապարակվել է հենց Դորսիի կողմից, աճուրդում վաճառվել է NFT տեսքով։

Գնորդը Bridge Oracle մալայզիական սթարթափի ղեկավար Սին Էսթավին է։ Նա թվային սերտիֆիկատ է ստացել, որը ստորագրված է վաճառողի կողմից։ Թվիթը կմնա Դորսիի էջում։

Խոստացածի համաձայն՝ Twitter-ի ղեկավարը ստացված միջոցները վերածել է բիթքոինի եւ ուղարկել բարեգործական հիմնադրամին՝ Աֆրիկայի բնակիչներին օգնելու համար։



© NEWS.am STYLE