ԶԼՄ․ Պավել Պրիլուչնին եւ Միրոսլավա Կարպովիչը գաղտնի հարսանիք են անցկացրել

23:37   23 մարտի, 2021

Օրերս Պավել Պրիլուչնին եւ Միրոսլավա Կարպովիչն առաջին անգամ միասին նկատել են մայրաքաղաքի ռեստորաններից մեկում՝ «В клетке 2» սերիալի նկարահանումների ավարտի կապակցությամբ կազմակերպված երեկույթին:

Իսկ հիմա Միրոսլավան Instagram-ում նոր կադրեր է ներկայացրել ֆոտոշարքից։ Սակայն երկրպագուները ուշադրություն են դարձրել դերասանուհու աջ ձեռքի մատանուն: Երկրպագուները ենթադրում են, որ զույգը կարող էր գաղտնի հարսանիք անել։ Ընդ որում, պաշտոնապես դերասանները մինչ օրս չեն մեկնաբանում իրենց հարաբերությունները։

Հիշեցնենք, որ ավելի քան մեկ տարի առաջ հայտնի էր դարձել Ագատա Մուցենիեցեի եւ Պավել Պրիլուչնիի բաժանման մասին: Ամուսնալուծության դատական նիստը տեղի է ունեցել հունիսի 15-ին:



© NEWS.am STYLE