Բուքմեյքերները նշել են «Եվրատեսիլի» հավանական հաղթողի անունը

10:09   24 մարտի, 2021

Բուքմեյքերները նշել են 2021թ․-ին «Եվրատեսիլ»-ի հավանական հաղթողի անունը։ Կանխատեսումները հրապարակվել են Eurovisionworld կայքում։

Փորձագետները կանխատեսում են, որ կհաղթի Մալտայի ներկայացուցիչ Դեսթինի Չուկունիերեն, որը հանդես է գալու «Je Me Casse» երգով։ Երկրորդ եւ երրորդ տեղը, ըստ փորձագետների կանխատեսումների, կզբաղեցնեն Շվեյցարիայի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչները համապատասխանաբար։ Այս տարի Շվեյցարին կներկայացնի երաժիշտ Ջոն Մուխարեմայը, որը հայտնի է նաեւ Gjon’s Tears բեմական կեղծանվամբ, Ֆրանսիան՝ Բարբարա Պրավին։ Փորձագետները կանխատեսնում են, որ Ռուսաստանը ներկայացնող Մանիժան կզբաղեցնի 13-րդ հորիզոնականը։

Ավելի վաղ պահանջել էին մրցույթից հեռացնել Վրաստանի մասնակից Տորնիկե Կապիանին։ Պատճառն արտիստի Facebook-յան հրապարակումներն են, որոնցում նա  անպարկեշտ ձեւով դիմել էր իր երգը քննադատած մարդականց։

Երաժշտական մրցույթը, որը 2020թ․-ին չեղարկվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով, անց կկացվի Ռոտերդամում մայիսի 18-22-ը։



© NEWS.am STYLE