Ջորջ Քլունին երեխաներին «սարսափելի բաներ» է սովորեցրել՝ կնոջ մասին կատակելու համար

11:24   24 մարտի, 2021

Ամերիկացի դերասան Ջորջ Քլուինին խոստովանել է, որ երեխաներին «սարսափելի բաներ» է սովորեցրել կնոջ՝ Ամալ Քլունիի մասին կատակների համար, հայտնում է Entertainment Tonight-ը։

Դերասանը հստակեցրել է, որ երկվորյակներ Էլլայի եւ Ալեքսանդրի քայլերը շոկի են ենթարկում կնոջը, եւ հենց դա է ինքը հայրության լավագույն մասն է համարում։ «Կարելի է «Nutella» պաստա վերցնել, այն դնել տակդիրի մեջ։ Երբ մայրիկը սենյակ է մտնում, երեխաները հանում են այն ու պահում, իսկ նա ասում է․ «Լավ է, սպասիր, մի շարժվիր»։ Իսկ նրանք վերցնում են ու ուտում այն»,- պատմել է Քլուինին

Նա նշել է, որ նախկինում այդ հարցերում իր զուգընկերը Ալեքսանդրն էր, իսկ Էլլային ժամանակ է հարկավոր եղել՝ հասկանալու համար, թե որքան ուրախ է այդ ամենը։ «Վատագույնը, որ կարող եք անել, նրանց հետ ինձ երկար ժամանակով միայնակ թողնելն է, քանի որ այն, ինչ նրանք սովորում են, պարզապես սարսափելի է»,- կատակել է դերասանը։

2019թ․-ին Քլուինի պատմել է, թե ինչպես է կատակել տան աշխատողի մասին՝ ձեւացնելով, թե կեղտոտ տակդիրներ է ուտում։ Քլունին պատմել է, որ ինքը մաքուր տակդիր է վերցրել, դրա վրա շոկոլադե պաստա քսել ու նետել աղբամանը։ Երբ աշխատակիցը ժամանել է, նա վերցրել է տակդիրը, սկսել լպստել այն ու քսել դեմքին։ Տեսնելով դա՝ աշխատակիցները բաղվել է ու դուրս փախել սենյակից։



© NEWS.am STYLE