Պրոդյուսեր Անժելա Ֆրանգյանի «Ամրոցը» կինոնախագիծը ֆինանսական աջակցություն կստանա Եվրիմաժից

11:55   24 մարտի, 2021

2021թ.-ի Եվրիմաժի 162-րդ Կառավարման խորհրդի նիստը հաստատել է համարտադրության 24 կինոնախագծի ֆինանսական աջակցությունը:

Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտնում է, որ նախագծերից մեկը 2020թ.-ին կինոկենտրոնի կողմից պետական ֆինանսական աջակցություն ստացած ռեժիսոր՝ Ջեսիկա Վուդվորթի (Բելգիա), հայկական կողմի պրոդյուսեր Անժելա Ֆրանգյանի «Ամրոցը» լիամետրաժ խաղարկային կինոնախագիծն է, համատեղ արտադրություն՝ Բելգիա, Նիդերլանդներ, Իտալիա, Բուլղարիա-Հայաստան:

Ֆիլմի նկարահանումները նախատեսվում են 2021թ. օգոստոսին:

Ի դեպ, Եվրոպական համատեղ կինոարտադրության հեղինակավոր հիմնադրամին Հայաստանն անդամակցում է 2016թ.-ից:



© NEWS.am STYLE