«Գնացեք ձեր Հայաստանը». Սարիկ Անդրեասյանը ռեպիլկի պատճառով կոտրել է ռադիոյի պատը (վիդեո)

14:19   24 մարտի, 2021

Ռեժիսոր Սարիկ ԱՆդերասյանը սկանդալ է բարձրացրել «Կոմոսմոլսկայա պրավդա» ռադիոյի ստուդիայում։ Եթերը նվիրված էր վերջերս թողարկված «Չիկատիլո» սերիալին, որի ռեժիսորն Անդրեասյանն է։

Ուղիղ եթերում քննարկում է տեղի ունեցել դերասանուհի, պետական դոմայի պատգամավոր Ելենա Դրապենկոյի հետ թեմայի շուրջ՝ «արդյոք հարկավոր է մշակույթում հավերժացնել հանցագործների կերպարը»։ Հնչել են նաեւ զանգեր լսարանի կողմից։ Հաղորդման վարտին զանգահարած ունկնդիրներից մեկը խոսել է այդ թեմայով ստեղծագործությունների անթույլատրելիության մասին, իսկ ավելի ուշ Անդրեասյանին խորհորդ է տվել՝ «գնացեք ձեր Հայաստան»։ Ի պատասխան Սարիկը նրան խորհուրդ է տվել բուժվել։

Կինեմատոգրաֆիստը զայրացել է իր հասցեին այդ բառերի պատճառով։ Կարճ ժամանակ անց ռադիոհաղադարավարուհին սխալվել է ու սխալ արտաբերել ռեժիսորի ազգանունը, եւ նա, դրան ուշադրություն դարձնելով, ականջակալները նետել է սեղանին ու լքել շոուն։ Ռեժիսորը ճանապահին ոտքով հարվածել է պատին։ 



© NEWS.am STYLE