Վալերիայի ամուսինը Քսենիա Սոբչակի սկանդալային լուսանկար է հրապարակել

15:42   20 սեպտեմբերի, 2013

Երգչուհի Վալերիայի ամուսինը՝ Իոսիֆ Պրիգոժինը, համացանցում Քսենիա Սոբչակի սկանդալային լուսանկար է հրապարակել: Անհասկանալի է, թե ինչու է Պրիգոժինը որոշել Սոբչակին հիշեցնել իրենց թշնամության մասին: Ամեն դեպքում, հայտնի պրոդյուսերը որոշել է երկրպագուներին հաղորդավարուհու վարկաբեկիչ լուսանկար ցուցադրել:

Ըստ Ivona-ի, պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինն ու հայտնի հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը վաղուց թշնամական հարաբերություններ ունեն: Նրանք ցանկացած հարմար առիթով փորձում են վատաբանել միմյանց:

Այս անգամ Վալերիայի ամուսինն Instagram-ում լուսանկար է հրապարակել, որտեղ Սոբչակը մատն է ծծում:

 

«Ազգի հպարտությունը»,- լուսանկարը մակագրել է Իոսիֆը: Պրոդյուսերը, հավանաբար, հույս է ունեցել բացասական արձագանք լսել հեռուստաաստղի հասցեին, սակայն ընթերցողները չեն աջակցել Պրիգոժինին՝ նրա արարքն անվանելով տղամարդուն ոչ վայել:

Դրանից հետո Իոսիֆին ոչինչ չէր մնում անել, քան հետեւյալ տողերը գրել. «Ինձ իսկապես շատ է դուր եկել լուսանկարը: Նա այնքան էրոտիկ է, շքեղ եւ բոլորին նրբորեն «ֆաք» է ցույց տվել… Բրավո!!!!»:



© NEWS.am STYLE