«Քոչվորների երկիր» ֆիլմն ԱՄՆ պրոդյուսերների գիլդիայի մրցանակի է արժանացել

13:01   25 մարտի, 2021

Ռեժիսոր Քլոե Չժաոյի «Քոչվորների երկիր» ֆիլմը Ամերիկայի պրոդյուսերների գիլդիայի մրցանակի է արժանացել գլխավոր անվանակարգում՝ «Լավագույն ֆիլմ կինոթատրոններում ցուցադրության համար»։ Մրցանակաբաշխության հանձնման արարողությունն անցկացվել է առցանց ռեժիմով։

Բացի այդ ժապավենից՝ պրոդյուսերների գիլիայի մրցանակին հիմնական անվանակարգում հավակնում էին «Բորատ 2», «Հուդան եւ սեւ մեսիան», «Մա Ռեյնի․ բլյուզի մայրը», «Մանկ» ֆիլմերը։ Դրանց հետ մրցակցում էին «Մինարի», «Մի գիշեր Մայամիում», «Խոստումնալից աղջիկը»․ «Մետաղի ձայնը» եւ «Չիկագոյի յոթնյակի դատավարությունը» ֆիլմերը։

«Քոչվորների երկիր» ֆիլմը պատմում է մարդկանց մասին, որոնք տարբեր հանգամանքների բերումո ստիպված են լքել տունն ու որոնել սեփական կյանքի ճանապարհը՝ դառնալով քոչվոր կյանքի օրինակ։

Ավելի վաղ հայտնի են դարձել «Օսկար» մրցանակաբաշխության հավակնորդների անունները «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում՝ «Քոչվորների երկիրը», «Հայրը», «Մինարի», «Չիկագոյի յոթնյակի դատավարությունը», «Հուդան եւ սեւ մեսիան», «Մետղասի ձայնը», «Խոստումնալից աղջիկը»։

 



© NEWS.am STYLE