«Կանացի»․ Արմինկան՝ հմայիչ կերպարում

15:14   25 մարտի, 2021

Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին միջին երկարության զգեստ է կրում։ Արմինկան հավաքել է մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ «Տարիքի՞ց է, որ անընդհատ ուզում եմ շորիկներ հագնել»,- հրապարակման մեկնաբանություններում կատակել է Արմինկան, իսկ հետեւորդները նրան դրական խոսքեր են ուղղել․ «Իդեալական կազմվածքից է», «գեղեցիկ», «ինչպես միշտ կանացի եք»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Արմինկան վառ գույնի տոպ էր կրում եւ սպիտակ տաբատ։ Արմինկան սպիտակ լայնեզր գլխարկ էր կրում եւ արեւային ակնոց։ «Սուրճս պատրաստվում է, եթե ինչ»,- հրապարակման մեկնաբանություններում կատակել էր երգչուհին, իսկ հետեւորդները նրան հոճայախոսություններ էին գրել. «Գեղեցկուհի»:

 



© NEWS.am STYLE