Քարդաշյան քույրերն ու Քրիս Ջենները միացել են Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված նախաձեռնությանը

12:26   25 մարտի, 2021

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, նրա ավագ քույրը՝ Քորթնին եւ մայրը՝ Քրիս Ջենները, միացել են Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի նախաձեռնությանն՝ ուղղված Հայոց ցեղասպանութան ճանաչմանը։

Instagram-յան էջի Stories բաժնում Քիմը հրապարակել է «Ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը» գրությամբ նկար՝ նշելով ընտանիքի անդամներին եւ հայ հայտնի վիզաժիստ Հրուշ Աճեմյանին։  

Ակցիային միացել են նաեւ «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը, պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանն ու այլք։



© NEWS.am STYLE