Էվա Խաչատրյանն՝ ամառային կերպարում

18:59   25 մարտի, 2021

Դերասանուհի Էվա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարկված լուսանկարում երիտասարդ դերասանուհին սպիտակ շապիկ է կրում ու շորտ։ Էվան աֆրիկյան հյուսքերով է, կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ արեւային ակնոց, մատանի։ Մեկնաբանությունների հատվածում դերասանուհին օգտագործել է «կապույտ երկինք» հեշթեգը, իսկ հետեւորդները նրան դրական խոսքեր են ուղղել։

Օրերս  հրապարակված կադրերն արվել էին ծովափին։ Էվան կրում էր ջինսե շորտ, սպիտակ բլուզ, որոնք ընդգծում էին նրա գեղեցիկ կազմվածքը։ Դերասանուհին հավաքել էր մազերը, նախընտրել կարմիր շրթներկ։ Հրապարակումներին կից դերասաուհին գրել էր․ «Հանգիստ է ծովը, լուրջ և խոհուն, երբեմն մեղմիկ շշուկով, պարբերաբար ափերն են լիզում նրա ջրերը և ճապաղ տարածումով ավազը լվանում»։

Գլխավոր լուսանկարը՝ @kalashyan_photography



© NEWS.am STYLE