21:37 25 մարտի, 2021Դերասանուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին կապույտ պիջակ է կրում։ Երգիչ Միհրան Ծառուկյանի կինն արձակել է մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ դիմահարդարմանը։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ վզնոցները։ Հետեւորդները դրական խոսքեր են ուղղել դրան։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը հետաքրքիր զգեստ էր կրում, որը զարդարված էր գոտիով։ Արփին բարձրակրունկներ էր ընտրել ու արձակել մազերը։ Կերպարն ամբողջացրել էին խոշոր ականջօղերը։ «Շատ գեղեցիկ եք»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էին հետեւորդները։