Ջոնի Դեփը հերթական պարտությունն է կրել Էմբեր Հերդի դեմ դատական գործում

19:28   25 մարտի, 2021

Դատարանը մերժել է հոլիվուդյան դերասան Ջենի Դեփին թույլ տալ բողոք ներկայացնել Լոնդոնի բարձրագույն դատարանի որոշման դեմ։ 2020թ․-ի օգոստոսի վերջին ավարտվել է «The Sun» պարբերականի դեմ զրպարտության մասին գործի դատաքննությունը (տաբլոիդը գրել էր, որ աստղը ծեծի է ենթարկել ու ստորացրել կնոջը՝ Էմբեր Հերդին)։ Նոյեմբերի սկզբին Լոնդոնի բարձրագույն դատարանը հրաժարվել է բավարարել դերասանի հայցը, ինչպես նաեւ փոխհատուցում չի սահմանել իբրեւ նրա համբավին հասցված վնասի համար։

Դեկտեմբերին Դեփը թույլտվություն է խնդրել բողոքարկել այդ որոշումը՝ հայատարելով, որ դատարանն ըստ արժանվույն չի գնահատել ապացույցներն ու նոր դատաքննության կոչ է արել։ Փաստաբանի իրավաբանական խումբը փորձել է նոր ապացույցներ ներկայացնել, որոնք, նրանց պնդմամբ, կնվազեցնեն Հերդի հանդեպ վստահությունը որպես վկա։

Դեփի փաստաբան Էնդրյու Քոլդեքոթը հայտարարել է, որ Հերդը «հաշվենկատ ու մանիպուլացնող սուտ» է խոսել՝ խոստանալով 7 միլիոն դոլար նվիրաբերել բարեգործութանը, սակայն գումարը չի վճարվել։ News Group-ի՝ The Sun-ի հրատարակիչների փաստաբաններն ի պատասխան հայտարարել են, որ Հերդն այդ գումարը կնվիրաբերի 10 տարվա ընթացքում։

Այսօր վերաքննիչ դատարանը մերժել է Դեփին բողոքարկել. «Քննությունն ամբողջական ու արդար է եղել, իսկ դատավորը սպառիչ հիմքեր է ներկայացրել իր եզրակացությունների համար, որոնք, ինչպես ապացուցվեց, որեւէ սխալով խեղաթյուրված չէին»։

Ի դեպ, դատարանի որոշումց հետո Ջոնի Ֆեփին հեռացրել են «Ֆանտաստիկ գազաններ» ֆիլմաշարից:



© NEWS.am STYLE