«Դավաճանությունը կմեռնի դավաճանության մեջ». Իջինի լուսանկարը

20:41   25 մարտի, 2021

Ռուսաստանաբնակ երգչուհի Իջինը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին ջինսե տաբատ է կրում, որը համադրել է վանդակավոր պիջակի հետ։ Երգչուհին երկարաճիտներ է ընտրել ու արձակել է մազերը։ «Դավաճանությունը կմեռնի դավաճանության մեջ, անպատռշկառ մարդիկ կբախվեն խղճին եւ ստիպված կլինեն ամբողջությամբ վճարել ճակատագրի ներկայացրած հաշիվը»,- հրապարակումը մակագրել է նա:

Հետեւորդները գնահատել են երգչուհու կերպարն ու նրան հաճոյախոսություններ ուղղել․ «Հիասքանչ»։



© NEWS.am STYLE