«Յուրօրինակ». Իննա Խոջամիրյանի լուսանկարը Գյումրիից

19:58   25 մարտի, 2021

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին ոճային վերարկու է կրում, որը համադրել է երկարաճիտների հետ։ Իննան լայնեզր գլխարկ է ընտրել։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել է Գյումրիում՝ Շիրազի հուշատուն-թանգարանի մոտ։ Հետեւորդները գնահատել են լուսակարն ու նրան հաճոյախոսություններ արել․ «Յուրահատուկ», «ինչ գեղեցիկ ես»։

Օրերս հրապարակված կադրերում դերասանուհին վանդակավոր շորտ էր կրում եւ սեւ բլուզ։ Հագուստն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Իննան երկարաճիտներ էր ընտրել ու լայնեզր գլխարկ։ «Գյումրի»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր դերասանուհին, իսկ հետեւորդները նրան հաճոյախոսություններ էին գրել. «Աննկարագրելի գեղեցկություն։



© NEWS.am STYLE