Ջեսիկա Ալբան կինոյից հեռացել է առողջական լուրջ խնդիրների պատճառով

10:33   26 մարտի, 2021

Ամերիկացի դերասանուհի եւ գործարար Ջեսիկա Ալբան պատմել է, որ իր կարիերայի գագաթնակետին կինոյից հեռացել է առողջական լուրջ խնդիրների պատճառով, հայտնում է Entertainment Tonight-ը։

«Մայրս շատ երիտասարդ տարիքում՝ մոտ 20 տարեկանում, հիվանդ է եղել քաղցկեղով։ Ես մեծացել եմ քրոնիկական հիվանդությամբ։ Մինչեւ 11 տարեկանը ես հինգ վիրահատության եմ ենթարկվել։ Ես քրոնիկ ալերգիա ունեի, եւ մանուկ հասակում ինձ հաճախ էին հոսպիտալացնում»,- հիշել է արտիստը։

Նա նշել է, որ իր վիճակին սկսել է ավելի լուրջ վերաբերվել 2008թ․-ին դստեր՝ Օնորի լույս աշխարհ գալուց հետո։ «Ինչ-որ պահի ես հասկացա, որ ցանկանում եմ ապրել, ծաղկել ու որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնել այդ փոքրիկ մարդու հետ, որին լույս աշխարհ եմ բերել։ Գիտակցեցի, որ առողջությունը կարեւոր է։ Ես ցանկանում էի, որ իմ երեխան եւս առողջ լինի։ Չափազանց դժվար է երջանիկ լինել, երբ հիվանդ ես»,- ասել է Ալբան։

Ջեսիկա Ալբան հայտնիություն է ձեռք բերել «Մութ հրեշտակը» հեռուստասերիալում դերի շնորհիվ։ Ավելի ուշ արտիստը նկարահանվել է տարբեր ֆիլմերում, այդ թվում «Մեղքերի քաղաքը», «Ֆանտաաստիկ քառյակը», «Ֆանտաստիկ քառյակը 2․ Արծաթե ալեսահորդի ներխուժումը» եւ «Հաջողութուն, Չակ» նախագծերում։ 2011թ․-ին դերասանուհին հիմնել է «The Honest Company» ընկերությունը, որը ոչ տոքսիկ արտադրանք է ներկայացնում։



© NEWS.am STYLE