Երկրպագուները կասկածում են, որ Ջենիֆեր Էնիսթոնն ու Բրեդ Փիթը գաղտնի սիրավեպ ունեն

12:12   26 մարտի, 2021

Երկրպագուները կասկածում են, որ դերասաններ եւ նախկին ամուսիններ Ջենիֆեր Էնիսթոնն ու Բրեդ Փիթը գաղտնի սիրավեպ ունեն։

16 տարի առաջ Ջենիֆեր Էնիսթոնը դիմել է Բրեդ Փիթից ամուսնալուծվելու համար՝ որպես պատճառ նշելով «անհարթելի տարաձայնությունները»։ Դա տեղի է ունեցել դերասանի եւ «Միստեր եւ միսիս Սմիթ» ֆիլմում նոր գործընկեր Անջելիա Ջոլիի սիրավեպի մասին լուրերի տարածումից երկու ամիս անց, որն ավելի ուշ դարձավ նրա կինը։ Սակայն 2016թ․-ին նրանց ամուսնալուծությունից հետո Բրեդն ու 52-ամյա Ջենիֆերն, ըստ լուրերի, մտերմացել են։

Շատ երկրպագուներ կարծում են, որ Ջենի վերջին սելֆիում, որն արվել է «Առավոտյան շոու»-ի նկարահանումների ընթացքում, հենց Փիթն է։ Լուրերն ավելի են թեժացրել Deuxmoi-ի օգտատերերը՝ հայտնելով, որ Բրեդին, որը նկարահանվում է «Ճապընթաց գնացք» ֆիլմում, նկատել են Ջենի սերիալի նկարահանման հրապարակում։  

Us Weekly-ի տեղեկություններով՝ նախկին ամուսինները գաղտնի հանդիպել են, ընդ որում, աղբյուրը պնդում է, որ նրանք «համավարակի ընթացքում շատ են շփվել, խոսել են հեռախոսով ու Zoom-ով»։ «Բրեդն իրեն վատ էր զգում ամենի պատճառով, ինչի միջով Ջենին ստիպել է անցնել, սակայն նրանք որոշ ժամանակ աշխատել են իրենց խնդիրների վրա ու զրոյից սկսել։ Որքան շատ էին նրանք խոսում, այնքան հասկանում էին, թե ինչքան են կարոտել միմյանց որպես ընկերներ»,- հայտարարել է ինսայդերը։ Ասում են, որ նրանց միջեւ լուրջ կայծ կա, սակայն նրանք չեն ցանկանում վնասել ընկերությանը, որի վրա այդքան ջանասիրաբար աշխատել են։ Սակայն հավերժ չի կարող այդպես լինել։

Ի դեպ, ե՛ւ Բրեդը, ե՛ւ Անջելինան միշտ հերքել են ռոմանտիկ կապի մասին տեղեկությունները, մինչ նա Ջենիֆերի հետ է եղել։ «Ես նրան կսիրեմ ամբողջ կյանքումս։ Նա ֆանտաստիկ մարդ է»,- 2005թ․-ին Vanity Fair-ին տված հարցազրույցում ասել է Էնիսթոնը։



© NEWS.am STYLE