«Ֆրանկոֆոնիայի մեղեդիներ». Երեւանում կհնչեն Դեբյուսիի, Դյուրուֆլեի, Մեսսիանի ստեղծագործությունները

12:49   26 մարտի, 2021

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում մարտի 31-ին` ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի «Ֆրանկոֆոնիայի մեղեդիներ» խորագրով համերգը: Միջոցառման ընթացքում ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան) եւ Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան):

Դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ նվագախմբի եւ երգչախմբի հետ որպես մենակատարներ ելույթ կունենան Նաիրա Հովհաննիսյանը (մեցցո սոպրանո), Սուսաննա Աբրահամյանը (մեցցո սոպրանո), Թերեզա Ոսկանյանը (երգեհոն):

Ծրագրում Կլոդ Դեբյուսիի, Մորիս Դյուրուֆլեի, Օլիվեր Մեսսիանի, Գաբրիել Ֆորեի, Ֆրանսիս Պուլենկի ստեղծագործություններն են:



© NEWS.am STYLE